Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

Մոտ 100 միլիոն դրամ՝ դատավորի ու իր կնոջ հայտարարագրում․ «Փաստ»

25 Մայիս, 2018 08:39
Մոտ 100 միլիոն դրամ՝ դատավորի ու իր կնոջ հայտարարագրում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: 

Ըստ հայտարարագրի՝ Դարբինյանն ունի հինգ անշարժ գույք՝ առանձնատուն, բնակարան, բազմաբնակարան բնակելի շենք, հողամաս ու արտադրական նշանակության շինություն: Ավտոմեքենաները երեքն են՝ «GAZ 24», «GAZ 322132» և «RANGE ROVER SPORT Supercharged 5.0» մակնիշների:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 52 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 849 հազար դրամ, որից 1 միլիոն 71 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 777 հազար 950 դրամը ստացված վարկեր:

Պաշտոնյան բացի այս ամենը ունեցել է նաև փոխառություններ, որոնք կազմել են 30 միլիոն 817 հազար 200 դրամ: Կինը՝ Գայանե Դարբինյանը, հայ­ տարարագրել է միայն դրամական մի­ ջոցներ, որոնք կազմել են 44 միլիոն 200 հազար դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին