Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն Թուրքիային այլընտրանքային տարբերակ է առաջարկում ռուսական С-400 համալիրների փոխարեն

25 Մայիս, 2018 00:23
ԱՄՆ-ն Թուրքիային այլընտրանքային տարբերակ է առաջարկում ռուսական С-400 համալիրների փոխարեն

ԱՄՆ-ն Թուրքիային այլընտրանքային տարբերակ է առաջարկում С-400 զենիթահրթիռային համալիրների համար, որն Անկարան մտադիր է գնել  Ռուսաստանից:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի լսումներում՝ Պոմպեոն Թուրքիայի այդ ցանկությունը «սխալ» է անվանել:

«Նրանց կողմից С-400  համալիրների ձեռքբերումը շատ խնդիրներ է առաջացնում նրանց և մեր միջև, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև: Մենք նրանց վրա դիվանագիտական ճնշում ենք գործադրում, ինչպես նաև այլընտրանքներ ենք առաջարկում», - հայտարարել է Պոմպեոն:

Նա նաև հույս է հայտնել, որ Անկարայի գործողություններն ավելի համապատասխանեն ՆԱՏՕ-ի նպատակներին:

 

Լրահոս

Դիտել ավելին