Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    552
    560

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Արթուր Բաղդասարյանը հին ու «կարկառուն» ՕԵԿ–ականների առջև արգելքներ է դրել. «Փաստ»

25 Մայիս, 2018 08:00
Արթուր Բաղդասարյանը հին ու «կարկառուն» ՕԵԿ–ականների առջև արգելքներ է դրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրինաց երկիր» կուսակցությունը, որը ռեստավրացիայի փորձ արեց անվանափոխությամբ՝ «Հայկական վերածննդի» անվան տակ վերածնվելու միտումներով, ակնհայտ ձախողումից հետո փորձում է վերակենդանացման նոր մեխանիզմներ մտածել՝ օգտվելով հեղափոխությունից: Արթուր Բաղդասարյանը բավական ճկուն քաղաքական գործիչ լինելով՝ միշտ կարողացել է ձեռքերը տաքացնել այլոց խարույկների վրա: Սակայն այս դեպքում, կարծես, չի ստացվում:

Ավելին, «Փաստի» հավաստի տեղեկություններով, Բաղդասարյանը մինչ իշխանափոխությունը արած հայտարարությունից բացի, այս օրերին ևս քանիցս փորձել է հանդիպել Նիկոլ Փաշինյանին, սակայն ստացել է կտրուկ մերժում: Ստեղծված վիճակում ՕԵԿ–ը փորձելու է օգտվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից:

Մեր աղբյուրները պնդում են, որ Արթուր Բաղդասարյանը հավաքել է կուսակցական ակտիվին ու մասնավորաբար Հեղինե Բիշարյանին, Մհեր Շահգելդյանին ու մի շարք այլ հին «կարկառունների» հանձնարարել երբեք հրապարակային հանդես չգալ ՕԵԿ անունից: Առայժմ Բաղդասարյանն այդ ամբողջ «բեռը» տանելու է իր ուսերին, մինչ կարողանա ունենալ նոր դեմքեր, որոնք էլ կերևան հանրությանը՝ որպես ՕԵԿ–ի «փյունիկվելու» միջոց... 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին