Կարևոր իրադարձություններ

Պոմպեոն կշարունակի աշխատել Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ

24 Մայիս, 2018 23:39
Պոմպեոն կշարունակի աշխատել Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մտադիր է շարունակել աշխատանքը, որպեսզի ի վերջո կարողանա կազմակերպել ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպումը: Այս մասին նա ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը չեղյալ հայտարարելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո:

Պոմպեոն ասել է, որ ԱՄՆ-ն տեղյակ չէ, թե ինչու Կիմ Չեն Ընը փոխեց որոշումը՝ ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցնելով։

«Հուսով եմ, որ կկարողանանք շարունակել երկխոսությունը», – հավելել է նա:

Նրա խոսքով՝ Չինաստանի պաշտոնական անձինք խոստացել են շարունակել միջազգային պատժամիջոցներ կիրառել Փհենյանի դեմ:

«Ճնշման գլոբալ արշավը կարևոր է եւ պետք է շարունակվի», – ասել է Պոմպեոն:

 

Լրահոս

Դիտել ավելին