Կարևոր իրադարձություններ

Կա փոխըմբռնում երկու հարցում. քաղաքացիները որոշում են կայացրել դադարեցնել բողոքի գործողությունները

24 Մայիս, 2018 23:31
Կա փոխըմբռնում երկու հարցում. քաղաքացիները որոշում են կայացրել դադարեցնել բողոքի գործողությունները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր հանդիպումներ եմ ունեցել Սոթքի և Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքացիների հետ:

Կարելի է արձանագրել, որ կա փոխըմբռնում երկու հարցում` բնությանը ապօրինի և անհամաչափ վնասներ չպետք է պատճառվեն, և տնտեսությունը չպետք է հայտնվի արհեստական ստեղծված ճգնաժամային իրավիճակում:

Թափանցիկ և համալիր փորձաքննություններ իրականացնելու վարչապետի հանձնարարականի արդյունքում արդեն իսկ ձեռնարկվում են աշխատանքներ: Այս մասին նույնպես զրուցել ենք քաղաքացիների հետ:

Մեր հանդիպումից հետո քաղաքացիները որոշում են կայացրել դադարեցնել բողոքի գործողությունները:

Շնորհակալ եմ ամեն պահի մեզ զորություն տվող այս վստահության համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին