Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Սպիվակովն ամենահարուստ մշակութային գործիչն է դարձել Ռուսաստանում

24 Մայիս, 2018 22:02
Վլադիմիր Սպիվակովն ամենահարուստ մշակութային գործիչն է դարձել Ռուսաստանում

«Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի» գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովը 2017 թվականին ավելի շատ է վաստակել է ՌԴ-ի մշակույթի մյուս գործիչներից՝ հայտարարագրելով ավելի քան 82,2 մլն ռուբլի: Համապատասխան տվյալները հրապարակված են Ռուսաստանի մշակույթի նախարարության կայքում:

Սպիվակովը որպես սեփականություն ունի նաեւ 2030 եւ 2000 քառակուսի մետր մակերեսով երկու հողատարածք, 76,8 քառակուսի մետր մակերեսով բնակարան, ասված է հայտարարագրում:

«Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Յուրի Բաշմետն անցած տարի վաստակել է 60,2 մլն ռուբլի, նշվում է հաղորդագրության մեջ: Նա որպես սեփականություն ունի 5438 քառակուսի մետր մակերեսով հողատարածք, 360 քառակուսի մետր մակերեսով տուն, 118,9 եւ 83,2 քառակուսի մետր մակերեսով երկու բնակարան, ինչպես նաեւ Cadillac DeVille եւ Mercedes-Benz G-Wagen երկու մարդատար ավտոմեքենա:

Առավել մեծ եկամուտ ունեցող մշակույթի գործիչներից մեկն էլ դարձել է Ազգերի թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովը, որը հայտարարագրել է 55,5 մլն ռուբլու չափով եկամուտ: «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շախնազարովը վաստակել Է 13,8 մլն ռուբլի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին