Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,52
    7,77

Կարևոր իրադարձություններ

Հանքարդյունաբերության ոլորտում իրողությունները պետք է համապատասխանեցվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին

24 Մայիս, 2018 21:23
Հանքարդյունաբերության ոլորտում իրողությունները պետք է համապատասխանեցվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման բարձր ռիսկերին: Վարչապետը հանձնարարել է մետաղական հանքերի շահագործմամբ զբաղվող 28 կազմակերպությունում անցկացնել ստուգումներ՝ բնակչության կյանքին, առողջությանը, պետության օրինական շահերին և շրջակա միջավայրին սպառնացող վտանգը կանխելու և բնապահպանական օրենսդրության հնարավոր խախտումները վերացնելու նպատակով: Կառավարության ղեկավարը հանրապետական գործադիր մարմիններին հանձնարարել է օժանդակել տեսչական մարմիններին ստուգումները պատշաճ իրականացնելու համար:

«Մեր խնդիրը հստակ է՝ ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտում իրողությունները պետք է համապատասխանեցվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և այստեղ երկրորդ տարբերակ չկա: Կարծում եմ՝ կառավարությունը և բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինը, պետք է միջոցներ ձեռնարկեն, որ այս ստուգումներն իրականացվեն թափանցիկ, ընդգրկվեն քաղաքացիական հասարակության ոլորտի մասնագետներ, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ», – նշել է վարչապետը՝ հավելելով, որ այն չպետք է լինի հերթապահ ստուգումը, այլ պետք է լինեն կոնկրետ առաջարկություններ, լուծումներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին