Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարարներ է նշանակել

24 Մայիս, 2018 21:50
Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարարներ է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ Ֆինանսների և Առողջապահության նախարարների նոր տեղակալներ է նշանակել: Վարչապետի որոշմամբ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Կարեն Բրուտյանը, Ֆինանսների փոխնախարարներ են նշանակվել Կարեն Թամազյանը և Արմեն Հայրապետյանը:

Վարչապետի մյուս որոշումներով Առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Արսեն Դավթյանը, Սփյուռքի նախարարի տեղակալ՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը:

 

Հովհաննես Ազիզյանն ազատվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

 

Լրահոս

Դիտել ավելին