Կարևոր իրադարձություններ

«Սիրո ամառ»՝ ի պատիվ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքի

24 Մայիս, 2018 22:13
«Սիրո ամառ»՝ ի պատիվ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքի

Լոնդոնում տեղի է ունենում Chelsea Flower Show ծաղիկների ամենամյա փառատոնը: Արդեն հարյուր տարուց ավելի է, ինչ Եվրոպայի խոշորագույն ծաղկաբուծական ցուցահանդեսներից մեկը տեղավորվում է Չելսիի Թագավորական հոսպիտալի տարածքում:

«Սիրո ամառ» այսպես է հնչում փառատոնի թեման այս տարի: Թեմայի ընտրությունը կապված է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքի հետ, որը կայացավ մայիսի 19-ին:

Փառատոնի գլխավոր կազմակերպիչը Թագավորական պարտիզային տնտեսության ընկերությունն է, որը հիմնվել է դեռ 1804 թվականին: Ընկերությունն ամեն տարի ցուցահանդեսին մասնակցելու է հրավիրում ծաղկաբույծների, ընտրասերիչների եւ լանդշաֆտային դիզայներների, որոնք ներկայացնում են բույսերի նոր տեսակներ, գեղագիտական հայեցակարգեր: Ամեն տարի ցուցահանդեսում ամբողջ աշխարհից ժամանած մասնագետները ներկայացնում են իրենց մրցութային պարտեզները. դրանք սովորաբար քառասունից ավելի են:

Միաժամանակ քաղաքային միջավայրում տեղադրվում են Chelsea in Bloom -ի ծաղիկներից ինստալացիաներ: Արտ-փառատոնն անցկացվում է 13-րդ անգամ: Միջոցառումը կտեւի մինչեւ մայիսի 26-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին