Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանը կարող է մասնակցել ավագանու առաջիկա նիստին. Դավիթ Խաժակյան

24 Մայիս, 2018 18:04
Հեղինակ՝ Դավիթ Խաժակյան
Ալեն Սիմոնյանը կարող է մասնակցել ավագանու առաջիկա նիստին. Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր իմ գործընկեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը դիմել է Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությանը՝ ավագանու առաջիկա նիստին իր ներկայությունը ապահովելու համար։

Որպես խմբակցության ղեկավար արձագանքելով գործընկերոջս տեսաուղերձին պետք է ասեմ, որ հիմք ընդունելով ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ կետի 4-րդ ենթակետը՝ պատգամավորը կարող է ներկա լինել տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին։

Այսպիսով, կսպասենք քեզ Ալեն Սիմոնյան»:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին