Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանին մանդատից զրկելու արձանագրությունը քննարկելու հիմքով ԿԸՀ-ի համար սահմանված է յոթնօրյա ժամկետ. Տիգրան Մուկուչյան

24 Մայիս, 2018 17:28
Ալեն Սիմոնյանին մանդատից զրկելու արձանագրությունը քննարկելու հիմքով ԿԸՀ-ի համար սահմանված է յոթնօրյա ժամկետ. Տիգրան Մուկուչյան

Այսօր տեղի ունեցավ ԿԸՀ արտահերթ նիստը, որի ժամանակ չքննարկվեց Ալեն Սիմոնյանին Երեւանի ավագանու անդամի մանդատից զրկելու հարցը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց` ինչու չի քննարկվել Ալեն Սիմոնյանին մանդատից զրկելու հարցը: Նա նշեց, որ  արձանագրությունը ստացվել է այսօր և նախապատրաստական աշխատանք է իրականացվում, սահմանված կարգով առաջիկայում կանդրադառնան դրան եւս:

«Օրենսդրությամբ շատ հստակ արձանագրած է, որ լիազորությունների դադարեցման գործառույթը ԿԸՀ գործառույթ չի հանդիսանում, ԱԺ պատգամավորի պարագայում լիազորությունները դադարում է ԱԺ նախագահի արձանագրության հիմքով, Երևանի ավագանու անդամի պարագայում լիազորությունները դադարում են Երևանի քաղաքապետի արձանագրության հիմքով: Ստանալով նշված արձանագրությունը, դրանով փաստվում է, որ առկա է թափուր մանդատ, որի տրամադրումն է միայն իրականացնում ԿԸՀ-ն, մեր գործառույթը մեկն է՝ թափուր մանդատը տրամադրել հերթական թեկնածուին»,- ասաց նա:

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ Ալեն Սիմոնյանին մանդատից զրկելու արձանագրությունը քննարկելու հիմքով ԿԸՀ-ի համար սահմանված է յոթնօրյա ժամկետ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին