Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը քննարկել են ներքաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր

24 Մայիս, 2018 17:13
ՀՀ վարչապետը  և Ամենայն Հայոց Կաթողիկոսը քննարկել են  ներքաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ հյուրընկալվելու համար և գոհունակությամբ նշել, որ երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացները հանգուցալուծվել են Վեհափառի և Հայոց եկեղեցու համերաշխության ուղերձին համահունչ: 

Վեհափառը վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին մաղթել է հաջողություններ և արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկրի բարեկեցության, դժվարությունների հաղթահարման, ձեռքբերումների և հաջողությունների ամրագրման: 

Այնուհետև վարչապետ Փաշինյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ներքաղաքական իրադարձություններին, եկեղեցի-պետություն հարաբերություններին և այլ խնդիրներին: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին