Կարևոր իրադարձություններ

«Ղարաբաղյան խնդրի լուծման համար պետք է կտրուկ քայլեր իրականացվեն». Թուրքիայի մեջլիսի նախագահ

24 Մայիս, 2018 16:37
«Ղարաբաղյան խնդրի լուծման համար պետք է կտրուկ քայլեր իրականացվեն».  Թուրքիայի մեջլիսի նախագահ

Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը Թուրքիայում գտնվող Ադրբեջանի սփյուռքի հարցերով նախարար Ֆուադ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

«Ղարաբաղի խնդիրը նաև մեր խնդիրն է, ինչպես որ Կիպրոսի հարցը Ադրբեջանինն է, իսկ Քաշմիրինը` իսլամական աշխարհինը։ Հավատում ենք, որ նման տեսակ հարցերի կարգավորման համար  ավելի կտրուկ քայլեր պետք է իրականացվեն», -ասել է Քահրամանը:

Վերջինս պնդել է, որ այս հարցում ՄԱԿ-ը չի կատարում իր գործառույթները։ Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է ավելի լուրջ զբաղվել այն հարցերով, որոնք վտանգ են ներկայացնում աշխարհի և տարաշրջանային խաղաղության համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին