Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում պատգամավորական տեղի համար կպայքարի 4 հայազգի թեկնածու

24 Մայիս, 2018 15:56
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում պատգամավորական տեղի համար կպայքարի 4 հայազգի թեկնածու

Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ խորհրդարանում պատգամավորական տեղի համար կպայքարի 4 հայազգի թեկնածու` քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը, նույն կուսակցության անդամ Լյուդմիլա Բյույումը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Մարգար Եսայանը և ընդդիմադիր «Լավ» կուսակցության համահիմնադիրներից Էլմաս Կիրակոսը։ Այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը։

Նշենք, որ բացի Կարո Փայլանից՝ մնացյալ երեք պատգամավորի թեկնածուներն առաջադրված են Ստամբուլից։ Փայլանն այս անգամ կպայքարի Դիարբեքիրից պատգամավոր ընտրվելու համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին