Կարևոր իրադարձություններ

Գազալցակայանի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

15 Հոկտեմբեր, 2015 10:29
Գազալցակայանի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

Հոկտեմբերի 15-ին, ժամը 04.54-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Մագնիում» գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Երևան հատվածի 6-րդ կմ-ին այրվում է «Օպել» մակնիշի 34 QV 336 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.17-ին, մարվել՝ 05.28-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին