Կարևոր իրադարձություններ

Առաջիկա ամիսներին հնարավորություններ կփնտրենք ԼՂ հակամարտության կարգավորման համար. Թրամփը ուղերձ է հղել Ալիևին

24 Մայիս, 2018 14:44
Առաջիկա ամիսներին հնարավորություններ կփնտրենք ԼՂ հակամարտության կարգավորման համար. Թրամփը  ուղերձ  է հղել Ալիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ առաջիկա ամիսները հնարավորություններ կստեղծեն ԼՂ հակամարտության կարգավորման համար, այս մասին հաղորդում է minval.az-ը:

«Ամերիկացի ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և ադրբեջանցի ժողովրդին՝ Հանրապետության օրվա և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի առթիվ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ն  անկեղծորեն ցանկանում է համագործակցել Ձեզ հետ՝ խաղաղ ճանապարհով ԼՂ հակամարտության կայուն կարգավորման համար: Առաջիկա ամիսներին մենք հնարավորություններ կփնտրենք հակամարտության կարգավորման համար, դա թույլ կտա է՛լ ավելի բարելավել ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները»,- ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում: Թրամփը նաև ցանկություն է հայտնել համատեղ աշխատել  Իլհամ Ալիևի հետ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին