Կարևոր իրադարձություններ

«Էս երկու օրը մեր կինոյի տղեն Ալենն ա, բայց ոչ Դելոնը»

24 Մայիս, 2018 14:37
Հեղինակ՝ Արմինե Կարապետյան
«Էս երկու օրը մեր կինոյի տղեն Ալենն ա,  բայց ոչ Դելոնը»

Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Կարապետյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Ալենը, բայց ոչ Դելոնը

Էս երկու օրը մեր կինոյի տղեն Ալենն ա, բայց ոչ Դելոնը։
Ցերեկը լսեցինք, որ ԱԺ պատգամավորի մանդատը չի վերցրել, դեռ մտածում ա։
Իրիկունը լսեցինք, որ ԱԺ պատգամավորի մանդատը վերցրել ա։ 
Մյուս առավոտ պատգամավորի հուզախառն երդումը լսեցինք ԱԺ-ում։ Այսինքն՝ ակնառու տեսանք, որ ԱԺ մանդատը վերցրել ա ու նշանն էլ դոշին ա։
Նույն իրիկուն դրժեց իր երդումը, ասեց՝ ԱԺ մանդատից հրաժարվում ա, որ մնա Երևանի ավագանիում։ 
Առավոտն էլի ԱԺ նիստին էր մասնակցում՝ նշանը դոշին։
Ցերեկն ասեց, որ էնքա՜ն էլ չի հրաժարվում ԱԺ մանդատից, ուղղակի փորձում ա, թե Երևանի ավագանու մանդատը ետին թվով կպավ՝ կպավ, թե չկպավ՝ ԱԺ մանդատը կա ու կա։
Լրիվ խառը վիճակում հենց նոր լսեցի «Ազատության» թղթակցին տված հարցազրույցը։ 
Սկսեց մի ծերից, կեսից անցավ պաթոսներին, վերջում սկսածի հակառակ ծայրին էր արդեն։
Էս մարդը որոշել ա խճճել ու ապակողմնորոշել իրեն տեսնող-լսողներին։
Բայց աչքիս ինքն ա խճճվել ու մտել տուպիկ։ 
Բա ոնց անենք, որ մեր Ալենը սկզբից ինքը լրիվ հասկանա՝ ինչ ա ուզում, հետո ընկնի մեր աչք ու ականջի հետևից։
Միգուցե առաջարկենք գեթ մեկ օր չհայտնվել համակարգիչների, այֆոնների, այփադերի էկրաններին։ 
Գեթ մեկ օր։ 
Խնդրում ենք։»

 

 

Լրահոս

Դիտել ավելին