Կարևոր իրադարձություններ

Էդուարդ Շարմազանովը մեկնել է Սլովակիայի Հանրապետություն

24 Մայիս, 2018 13:47
Էդուարդ Շարմազանովը մեկնել է Սլովակիայի Հանրապետություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սլովակիայի Ազգային խորհրդի հրավերով մայիսի 24-ին մեկնել է Բրատիսլավա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից:

Այցի ընթացքում Ազգային ժողովի փոխնախագահը հանդիպումներ կունենա Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի, Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ, ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի բացմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին