Կարևոր իրադարձություններ

«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվեց

24 Մայիս, 2018 12:51
«Սասնա ծռերի» գործով դատական նիստը  հետաձգվեց

 «Սասնա ծռերի» գործով դատական նիստն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրում  հետաձգվեց:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը առաջարկեց հետաձգել նիստը մինչև ժամը 13:00-ը, որպեսզի ոստիկանության ուղեկցող գումարտակը կարողանա ներկայացնել ամբաստանյալներին:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին