Armtimes.com-ի տեղեկություններով, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում կնշանակվի ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:
Նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից։ Փաշինյանը հայտնեց, որ որոշումը փոխհամաձայնության արդյունքում է ձեռք բերվել: Փաշինյանն ասաց, որ վաղը կնշանակի ԳՇ նոր պետին:
ԳՇ պետի նոր պաշտոնում շրջանառվում է նաեւ Արցախի ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի անունը: