Կարևոր իրադարձություններ

Մենք պետք է բացառենք քաղբանտարկյալների առկայությունը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան

24 Մայիս, 2018 13:14
Մենք պետք է բացառենք քաղբանտարկյալների առկայությունը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան

Այսօր  կառավարության նիստին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ ՄԻԵԴ-ի «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի հունվարի 11-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ կառավարությունն Արդարադատության նախարարությանը կհատկացնի 2500 եվրոյին համարժեք դրամ: Նա նշեց, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության դեմ կան հարյուրավոր գործեր, որոնցով, ամենայն հավանականությամբ, իրավունքի խախտումներ կարձանագրվեն: Նախարարն ասաց, որ այս ոլորտում առկա է լուրջ բարեփոխումների կարիք, և պետք է ձեռնարկվեն այնպիսի միջոցառումներ, որպեսզի այլոց իրավունքը չխախտվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` վերջին 20 տարվա ընթացքում դատաիրավական համակարգում ահռելի գումարներ են ծախսվել, սակայն  համակարգի էությունը չի փոխվել:

«Բաղրամյան 26-ից և որևէ այլ տեղից դատարանների վրա ապօրինի ներգործություն պետք է չլինի: Պետք է ապահովենք, որ որևէ դատավոր կաշառքով վճիռ չկայացնի: Սա ամենակարևոր բարեփոխումն է: Մենք պետք է բացառենք քաղբանտարկյալների առկայությունը, այս վճիռն ապացուցում է, որ Ալեքսանդր Արզումանյանը եղել է քաղբանտարկյալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին