Կարևոր իրադարձություններ

Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

24 Մայիս, 2018 10:51
Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մայիսի 14-18-ը մայրաքաղաքում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 739  լուսակետ: Նույն ժամանակահատվածում ՃՏՊ-ների պատճառով վնասվել է 1 հենասյուն, որի վերականգնման աշխատանքներն  ընթացքի մեջ են:

Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 1 պուրակ: Ընթացքի մեջ են 2 առանձին հատվածների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Ամբողջությամբ ներկվել է 40 հենասյուն, ևս 48 հենասյուն ներկվել է մասնակի:

Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին