Կարևոր իրադարձություններ

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը կհետաձգվի՞. «Ժողովուրդ»

24 Մայիս, 2018 10:07
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը կհետաձգվի՞. «Ժողովուրդ»

«2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու կուտակային կենսա­թոշակային համակարգի պարտա­դիր բաղադրիչը, և 1974 թվականից հետո ծնվածների աշխատավարձից պահումներ կարվեն 5 տոկոսի չա­փով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը երեկ «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նշեց, թե կառավարու­թյանն առաջարկով է հանդես եկել, որպեսզի պարտադիր բաղադրիչի՝ օրենքով ուժի մեջ մտնելը հետաձգ­վի, մինչ քննարկումներ կանցկաց­վեն, և նոր նախաձեռնություն կլինի:

Թանդիլյանը հայտնեց, թե այդ մա­սով վերջնական որոշում կկայացնի կառավարությունը, սակայն ինքը կողմ է այն նվազագույնը մեկ տարով հետաձգելուն:

Խոսելով հնարավոր փոփոխությունների մասին՝ նա նշեց, թե մարդիկ պետք է դիմեն համա­կարգին միայն կամարտահայտության սկզբունքով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին