Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    557
    565

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Հեղափոխությունից հետո ՀՀԿ-ական կոճակ սեղմողներն ակտիվացել են. «Ժողովուրդ»

24 Մայիս, 2018 10:02
Հեղափոխությունից հետո ՀՀԿ-ական կոճակ սեղմողներն ակտիվացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունը դրական ազդեցություն է ունեցել նաեւ ՀՀԿ խմբակցության վրա: Նախկինում ԱԺ նիստերում լուռումունջ նստած, ելույթներ չունեցող, այլ միայն ներկա ստացող ու կոճակ սեղմող ՀՀԿ-ական պատգամավորները վերջին շրջանում կարծես թե «ակտիվացել են». նրանք նոր կառավարությանը հարցեր են տալիս, ելույթներ ունենում: Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ակտիվացել էր ՀՀԿ-ական պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը: Նա ԶՈՒ մասին երկու հարց ուղղեց, որոնց պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այժմ գործուղման մեջ է: Ընդ որում` տիկին Բաղդասարյանը հայտարարեց, թե այդ խնդրով իրեն դիմել են բազմաթիվ քաղաքացիներ:

Մի տեսակ անհավատալի է, որ Հայաստանում դեռ կան միամիտ մարդիկ, որոնք այս կամ այն հարցով դիմում են ՀՀԿ-ին. ի վերջո, այս կուսակցությունն իշխանավարման 20 տարիների ընթացքում ապացուցել է, որ ունակ չէ լուծելու մարդկանց խնդիրները: Նույնը նաեւ տիկին Բաղդասարյանը, որ ոչ վաղ անցյալում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարն էր, եւ իր հերթին պատասխանատվություն է կրում այդ կառույցում իր պաշտոնավարման ընթացքում բացահայտված չարաշահումների համար:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին