Կարևոր իրադարձություններ

Փաստաբաններին սպառնում են. ահազանգ. «Ժամանակ»

24 Մայիս, 2018 09:57
Փաստաբաններին սպառնում են. ահազանգ. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է՝ փաստաբան Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ ընտրական գործընթացի ապահովման պարագայում պատրաստ է դառնալ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։ Նախօրեին էլ 213 փաստաբան դիմել էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ հորդորելով որպես ՍԴ անդամի դատավորի թեկնածու առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանին:

Դիմումը ներկայացնելուց հետո, սակայն, այս օրերին տարբեր փաստաբաններ ահազանգում են, որ դիմումի տակ ստորագրած փաստաբաններին զանգահարում և հորդորում են հրաժարվել ստորագրությունից և կողմ չարտահայտվել Վահե Գրիգորյանի թեկնածությանը։ Նման ահազանգ հնչեցրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Ստորագրությունը հետ վերցնելու սպառնալիք-հորդորի երկու դեպք էլ ծանոթ է փաստաբան Գևորգ Գյոզալյանին:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին