Կարևոր իրադարձություններ

Իշխանության վերնախավում պատրաստվում են սահմանադրական փոփոխություններին. «Հրապարակ»

24 Մայիս, 2018 09:40
Իշխանության վերնախավում պատրաստվում են սահմանադրական փոփոխություններին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մեր տեղեկություններով՝ իշխանության վերնախավում պատրաստվում են սահմանադրական փոփոխություններին: Այս օրերին թե կառավարությունում, թե նախագահականում ստեղծվել են ներքին խմբեր, որոնք ուսումնասիրում են տարբեր երկրների փորձը: Նպատակը սուպերվարչապետության վերացումն է, ՀՀ նախագահի լիազորությունների մեծացումը, լիազորությունների վերաբաշխումը վարչապետի ու ԱԺ-ի միջև, հակակշռող մեխանիզմների ստեղծումը:

Այս երկու հանձնաժողովներն ակտիվ աշխատանքներ են տանում, որի վերջնարդյունքը կլինի արդեն միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը, կոնկրետ քայլեր ձեռնարկելը, օրենքներում, Սահմանադրության մեջ ԱԺ-ի միջոցով փոփոխություններ անելը: Սահմանադրական փոփոխություններ անելու անհրաժեշտությունը պայմանավորված է նոր քաղաքական իրավիճակով»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին