Կարևոր իրադարձություններ

Մոնումենտում ևս մեկ շքեղ շինություն կկառուցվի կանաչ գոտու հաշվին. ո՞վ է նախկին վարչապետների նոր հարևանը. «Առավոտ»

24 Մայիս, 2018 09:05
Մոնումենտում ևս մեկ շքեղ շինություն կկառուցվի կանաչ գոտու հաշվին. ո՞վ է նախկին վարչապետների նոր հարևանը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Մոնումենտի բարձունքում շուտով  մի հսկայական կանաչ գոտի էլ կզոհաբերվի հանուն մի շքեղ շինության: Շաբաթներ առաջ տարածքում հայտարարություն էր փակցված՝ վաճառվում է: Երեկ արդեն հայտարարությունը չկար:

Այս հատվածում էլ, ինչպես հարակից տարածքներում է նախկինում եղել, հաստաբուն ծառեր են, խիտ կանաչ այգի: Հայտարարությունից դատելով՝ տարածքը նոր չէ սեփականաշնորհված և չի բացառվում՝ կոպեկներով:

Այսօր այն մի քանի անգամ ավելի թանկ գներով վերավաճառվում է, հատկապես, որ թաղամասն էլիտար է: Այս հողակտորի շարունակությունն արդեն կառուցապատված է, այստեղ գտնվում են նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանի, Կարեն Կարապետյանի, քիչ այն կողմ՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, բանակի մի քանի գեներալների շքեղ առանձնատները»:

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին