Կարևոր իրադարձություններ

Իրավապահ համակարգը հայտնվել է լուրջ խնդրի առաջ. «Ժողովուրդ»

24 Մայիս, 2018 08:58
Իրավապահ համակարգը հայտնվել է լուրջ խնդրի առաջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով իրավապահ համակարգը հայտնվել է լուրջ խնդրի առաջ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, դատախազության աշխատակիցներից շատերը չեն կարողացել աշխատավայր մտնել, իսկ ովքեր եղել են շենքում, չեն կարողացել դուրս գալ: Անգամ Երեւանի վարչական շրջանների եւ մարզերի դատախազները չեն կարողացել հաշվետվությունների եւ քննարկումների համար ներկայանալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Բանը հասել է նրան, որ դատախազությունից դիմել են ոստիկանություն՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, սակայն ապարդյուն:
 
Մեր հարցմանն ի պատասխան` դատախազությունից հայտնեցին, որ թեեւ փորձեր արվել են խոչընդոտելու դատախազության գործունեությանը, աշխատակիցների տեղաշարժին, սակայն « ինչպես աշխատակիցների, այնպես էլ դատախազների համար ելումուտը ՀՀ գլխավոր դատախազություն ապահովվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական պահպանությունն իրականացնող ոստիկանների կողմից»:
 
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին