Կարևոր իրադարձություններ

Ֆելքս Ցոլակյանին հեռացնելու համար ՀՀԿ-ին երեք ձայն է անհրաժեշտ. «Ժողովուրդ»

24 Մայիս, 2018 08:33
Ֆելքս Ցոլակյանին հեռացնելու համար ՀՀԿ-ին երեք ձայն է անհրաժեշտ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ականները ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել խմբակցության գծից շեղված եւ Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած անկուսակցական պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանի եւ Շիրակ Թորոսյանի արարքի հետ: ՀՀԿ խմբակցության վերջին նիստի ժամանակ քննարկվել է այս պատգամավորների հարցը, սակայն որոշում չի կայացվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ֆելիքս Ցոլակյանը նշել է. «Ես ասացի իմ կարծիքը, որ ես նորից շարունակելու եմ քվեարկել իմ խղճին համապատասխան եւ չեմ շեղվելու իմ գծից, եւ այդպես է լինելու իմ հետագա վարքագիծը։ Դրանից հետո նրանք ասացին, որ երկու քվեարկությունը բավարար չէ, երեք քվեարկություն պետք է լինի, որ ինձ հեռացնեն։ Սպասենք երրորդին, ինչ ասեմ…»: 

Մեր հարցին, թե ինքը կրկին խմբակցությունից տարբեր կքվեարկի արդյոք առաջիկայում, Ցոլակյանը նշել է. «Տեսեք, նախագծեր կլինեն, որոնք թե՛ հանրապետականը, թե՛ կառավարությունը, ով ուզում է ներկայացնի, ինձ համար միեւնույն է։ Կարեւոր չէ ինձ համար, թե ով է ներկայացրել։ Կարեւորն այն է, որ եթե ես գտա տվյալ նախագծի մեջ մի բան, որը հակասում է իմ տրամաբանությանը, ես դրան դեմ եմ քվեարկելու»։ 

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին