Կարևոր իրադարձություններ

Ո՞ւմ էին նախապես առաջարկել արդարադատության նախարարի և ՊԵԿ ղեկավարի պաշտոնները. «Հրապարակ»

24 Մայիս, 2018 08:27
Ո՞ւմ էին նախապես առաջարկել արդարադատության նախարարի և ՊԵԿ ղեկավարի պաշտոնները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային լուրջ սով է եղել, եւ նշանակումների ժամանակ բազմաթիվ այլ տարբերակներ են քննարկվել․ մինչեւ Արտակ Զեյնալյանի՝ արդարադատության նախարար նշանակվելը, այդ պաշտոնն առաջարկել են Էդմոն Մարուքյանին, վերջինս չի համաձայնել՝ պատճառաբանելով, թե ինքը պառլամենտում ավելի մեծ գործ կանի թիմի համար։

 Սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, հեռահար նպատակը գլխավոր դատախազի պաշտոնն է եղել։ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին էլ առաջարկվել է ՊԵԿ ղեկավարի պաշտոնը, չի համաձայնել։ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցանկացել է տնտեսական բլոկում տեղ զբաղեցնել, չի ստացվել։ Թիմում մտահոգություններ կան նաեւ «փոխարինող սաստավի» առնչությամբ։ «Եթե նախարարներից որեւէ մեկը չկարողանա գլուխ հանել, պետք է նոր մարդ նշանակել, իսկ կոմպետենտ նորեր շատ «չկան»»։
 

Լրահոս

Դիտել ավելին