Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ի հետ ԸՕ-ն փոխելու համաձայնության չգալու դեպքում կգործարկվի պլան Բ-ն․ «Հրապարակ»

24 Մայիս, 2018 08:14
ՀՀԿ-ի հետ ԸՕ-ն փոխելու համաձայնության չգալու դեպքում կգործարկվի պլան Բ-ն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Առաջիկա օրերին կմեկնարկեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի կոնսուլտացիաները։ Կառավարությունը ուժերի հետ հանդիպելու եւ փաթեթ մշակելու գործը հանձնարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոանիսյանին։

Հնարավորինս մոտ ժամկետում արտահերթ ԱԺ ընտրություններ կազմակերպելը կառավարության պլան Ա-ն է։ Իսկ ՀՀԿ-ի հետ ԸՕ-ն փոխելու համաձայնության չգալու դեպքում կգործարկվի պլան Բ-ն՝ արդարադատության նախարարությունը ՍԴ հայց կներկայացնի ԸՕ-ի ռեյտինգային ընտրակարգը հակասահմանադրական ճանաչելու մասին, քանի որ Սահմանադրության մեջ ամրագրված է համամասնական ընտրակարգը, իսկ ԸՕ ռեյտինգայինը մեծամասնականին է մոտ։

Եթե սա էլ չստացվի, ինչը քիչ հավանական են համարում, հանրաքվեով կփորձեն հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 

Լրահոս

Դիտել ավելին