Կարևոր իրադարձություններ

Լուրջ բարդություններ վարչապետի համար՝ «երկրորդ էշելոն» ձևավորելիս. «Փաստ»

24 Մայիս, 2018 08:07
Լուրջ բարդություններ վարչապետի համար՝ «երկրորդ էշելոն» ձևավորելիս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության կազմը բարեհաջող ձևավորելուց հետո գործունեության ծրագրին զուգահեռ վարչապետը պետք է իրականացնի նաև, այսպես կոչված, երկրորդ էշելոնի արմատական փոփոխությունների գործընթաց: Հենց այստեղ էլ, մեր ունեցած տեղեկություններով, ի հայտ են եկել լուրջ խնդիրներ: Մասնավորաբար, մեր տվյալներով, դժվարություններ կան հատկապես փոխնախարարների հարցում: Վարչապետն ուզում է հներից առավելագույնս ազատվել, սակայն այս կամ այն ոլորտի գիտակ մարդիկ այնքան էլ շատ չեն, իսկ ովքեր իսկապես տիրապետում են թե՛ այդ ոլորտին, թե՛ կառավարման որոշակի փորձ ունեն (սա մեծապես կարևորվում է հատկապես այն նախարարություններում, որտեղ երիտասարդ, անփորձ նախարարներ են), մեծամասամբ հրաժարվում են՝ հաշվի առնելով ցածր աշխատավարձերը:

Դե, եթե հայտարարվածի համաձայն, իսկապես «կողքից» եկամուտներ կամ ընդհանուր «կաթսայից» վճարումներ չեն լինելու, ապա շատերի համար դժվար կլինի նույնիսկ ընտանիք պահելու խնդիր լուծել: Բավական բարդ իրավիճակ է նաև լրատվության պատասխանատուների խնդրում, հնարավոր է՝ հենց վերը նշված պատճառներով:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին