Կարևոր իրադարձություններ

Պոմպեոն նախատեսում է «եվրաեռյակի» հետ քննարկել Իրանի հարցը

24 Մայիս, 2018 00:18
Պոմպեոն նախատեսում է «եվրաեռյակի» հետ քննարկել Իրանի հարցը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ նախատեսում է հանդիպել միջուկային համաձայնագրի անդամ ԵՄ ներկայացուցիչների հետ, փոխանցում է Gazeta-ն։

«Կախված իմ ժամացուցակից՝ ծրագրում եմ հունիսի սկզբին կամ կեսերին հանդիպել մի շարք կողմերի հետ, այդ թվում և եվրաեռյակի գործընկերների հետ՝ քննարկելու հետագա քայլերը»,- ասել է Պոմպեոն։

Ավելի վաղ Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյներսը հայտարարել էր, որ հնարավոր է՝ նոր միջոցներ ձեռնարկվեն Իրանի նկատմամբ սահմանված ԱՄՆ պատժամիջոցներից եվրոպական ընկերությունները պաշտպանելու համար:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, իր հերթին, հայտարարել է, որ եվրոպական ընկերությունները պատժամիջոցների տակ հայտնվելու պարագայում չեն կարող խոշոր փոխհատուցումներ ստանալ:

 

Լրահոս

Դիտել ավելին