Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահն ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանների միության պատվիրակությանը

23 Մայիս, 2018 23:55
Արցախի նախագահն ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանների միության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանների միության պատվիրակությանը: Այս մասին  տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են մեր հանրապետությունում իրավական ոլորտի զարգացմանը եւ Արցախ-Սփյուռք կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը պահանջված է համարել նման համագործակցությունը՝ կարեւորելով այստեղ ԱՄՆ հայ իրավաբանների միության դերակատարությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին