Կարևոր իրադարձություններ

Մինասյանի հետ լավ կաշխատենք և արդյունքի կհասնենք. Բերեզովսկի

23 Մայիս, 2018 23:46
Մինասյանի հետ լավ կաշխատենք և արդյունքի կհասնենք. Բերեզովսկի

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով այժմ հավաքականի դարպասապահների մարզիչն է, մեծ հույսեր է կապում Վարդան Մինասյանի վերանշանակման հետ:

«Մինասյանի հետ վաղուց ենք ճանաչում իրար և չեմ կարծում, որ խնդիրներ կունենանք իրար հետ: Նա արդեն ապացուցել է, որ բարձրակարգ մարզիչ է: Ամեն ինչ մեզնից է կախված, որ հավաքականը նորից լավ արդյունքի հասնի: Մինասյանի հետ լավ կաշխատենք և արդյունքի կհասնենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բերեզովսկին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մայիսի 29-ին կմրցի Մալթայի հետ, ապա՝ հունիսի 4-ին ուժերը կչափի Մոլդովայի հավաքականի հետ։ Երկու խաղերը կկայանան Ավստրիայում։

 

Լրահոս

Դիտել ավելին