Կարևոր իրադարձություններ

Ռոջեր Ֆեդերեր. Ցանկանում եմ, որ երեխաներս թենիս խաղան սիրողական մակարդակով

23 Մայիս, 2018 23:38
Ռոջեր Ֆեդերեր. Ցանկանում եմ, որ երեխաներս թենիս խաղան սիրողական մակարդակով

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը պատմել է, թե ինչպես է դաստիարակում երեխաներին:

«Երեխաները մի քիչ թենիս են խաղում: Դա փոքրիկ պահանջ է, որը ներկայացրել ենք կնոջս հետ: Ինձ սխալ չհասկանաք, չեմ ցանկանում, որպեսզի նրանք պրոֆեսիոնալ դառնան, սակայն հույս ունեմ, որ հանդես կգան սիրողական մակարդակում:

Չորս երեխա ունեմ, սակայն նրանցից ոչ ոք դեռ 10 տարեկան չկա:Նրանք դեռ կայացման փուլում են: Այդ ամենը նմանվում է կազմակերպված պայքարի, իսկ ես կնոջս հետ հանդես ենք գալիս մրցավարի դերում»,- Ֆեդերերի խոսքը մեջբերում է «The Wall Street Journal»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին