Կարևոր իրադարձություններ

Մուղնի-Ապարան ավտոճանապարհին Բելառուսի քաղաքացու վարած բեռնատար է կողաշրջվել

23 Մայիս, 2018 22:50
Մուղնի-Ապարան ավտոճանապարհին Բելառուսի քաղաքացու վարած բեռնատար է կողաշրջվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունը մայիսի 23-ին, ժամը 16:31-ին տեղեկություն է ստացել, որ Մուղնի-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես  տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 2-րդ կմ-ին «Iveco» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բելառուսի Հանրապետության քաղաքացի Կոստյա Կոժելկո՝ 1991 թ. ծնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին