Կարևոր իրադարձություններ

ԵԽ-ն դիտորդներ չի ուղարկի Թուրքիա ընտրություններին հետևելու համար

23 Մայիս, 2018 22:42
ԵԽ-ն դիտորդներ չի ուղարկի Թուրքիա ընտրություններին հետևելու համար

Եվրախորհուրդը իր ներկայացուցիչներին որպես դիտորդ չի ուղարկի Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Այդ մասին ասվում է ԵԽ-ի ժողովրդավարության և ընտրությունների աջակցության համակարգող խմբի համանախագահներ Դեյվիդ Մաքալիսթերի և Լինդա Մաքևանի տարածած հայտարարության մեջ՝ գրում է eurointegracion.com-ը:

Եվրախորհուրդը չի հետևի Թուրքիայում տեղի ունեցող ընտրություններին, ինչպես նաև չի մեկնաբանի դրանց ընթացքը և արդյունքները:

«Եվրախորհրդի ոչ մի անդամի չի հանձնարարվել Խորհրդի անունից հետևել կամ մեկնաբանել այդ ընտրական գործընթացը, այդ պատճառով էլ՝ եթե ԵԽ-ի անդամներից որևէ մեկը փորձի հետևել այդ ընտրություններին դա կլինի սեփական նախաձեռնությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին