Կարևոր իրադարձություններ

Հրշեջները մարել են անվադողերի գործարանում բռնկված հրդեհը

23 Մայիս, 2018 22:27
Հրշեջները մարել են անվադողերի գործարանում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են նախկին ավտոդողերի գործարանի տարածքում բռնկված հրդեհը, որի պատճառով այրվել է մոտ 300 կգ մազութ։

Հաղորդագրության մեջ նշված է. «Մայիսի 23-ին, ժամը 14:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող նախկին ավտոդողերի գործարանի տարածքում մազութի տարայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ բռնկվել է տարայում (2 տ) մնացած մազութը (մոտ 300 կգ): 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:17-ին, մարվել՝ 15:24-ին:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան»:

 

Լրահոս

Դիտել ավելին