Կարևոր իրադարձություններ

Չինաստանում տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է հեծանվորդը հայտնվում բեռնատարի անիվների տակ

23 Մայիս, 2018 22:00
Չինաստանում տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է հեծանվորդը հայտնվում բեռնատարի անիվների տակ

Չինաստանի Գուանդուն նահանգի ճանապարհներից մեկում տեղադրված վերահսկողության տեսախցիկը սարսափելի ավտովթար է ֆիքսել:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ճանապարհի երթևեկելի մասով ամբարձիչ ընթանում, որի կեռիկը ամրացված չի եղել: Ընթացքի ժամանակ այն հարվածել է կողքով ընթացող հեծանվորդին, այնուհետև՝ ցեմենտ տեղափոխող բեռնատարին, որն էլ ավելի ուշ անցնում է արդեն իսկ տուժած հեծանվորդի վրայով, որի հետևից ընթանում էր:

Ոստիկանության տվյալներով՝ միջադեպի հետևանքով մեկ տղամարդ զոհվել է, մյուսը լուրջ վնասվածքներ է ստացել: Կատարվածի առնչությամբ հետաքննություն է անցկացվում:

Տեսանյութն՝ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին