Կարևոր իրադարձություններ

Իրանի վերաբերյալ Պոմպեոյի դատողությունները հնացած են․ Զարիֆ

23 Մայիս, 2018 21:53
Իրանի վերաբերյալ Պոմպեոյի դատողությունները հնացած են․ Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել Է, որ իր երկրի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի արած հայտարարությունները հիմնված են հնացած քաղաքական մոտեցումների վրա: Այդ մասին մայիսի 23-ին հայտնել Է Mehr գործակալությունը:

«Պոմպեոյի խոսքերը ստահոդ են եւ հիմնված են հին ու անհաջող քաղաքական մոտեցումների վրա։ Այդ հայտարարություններից ոչ մեկը նոր չԷր։ Նա միայն բարձրացրեց անպարկեշտության ու լարվածության աստիճանը»,-ասել է Զարիֆը։

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ մայիսի 21-ին Վաշինգտոնում՝ «ժառանգություն» ոչ կառավարական հիմնադրամում հանդես գալով Իրանի նկատմամբ ամերիկյան վարչակազմի քաղաքականությանը նվիրված ծրագրային ճառով, հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները մտադիր Է աննախադեպ ճնշում գործադրել Իրանի վրա, այդ թվում՝ կիրառել պատմության մեջ պատժամիջոցների ամենախիստ ռեժիմը, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքականությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին