Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի վարչապետը հրաժարվել է մեկնել Իսրայել

23 Մայիս, 2018 21:34
Ֆրանսիայի վարչապետը հրաժարվել է մեկնել Իսրայել

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը որոշել է չեղյալ հայտարարել Իսրայել կատարելիք այցը, որը նախատեսված էր մայիսի վերջից մինչև հունիսի սկիզբն ընկած ժամանակահատվածը՝ տեղեկացնում է Le Figaro-ն:

Կառավարության աղբյուրների համաձայն՝ երկրի վարչապետի ծրագրերի փոփոխությունը կապված է «ներքին օրակարգի» հետ: Գրասենյակը չի հաստատել, որ որոշումը կարող է կապված լինել Ամերիկայի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու հետ:

Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը «պայթյունավտանգ» է:

 

Լրահոս

Դիտել ավելին