Կարևոր իրադարձություններ

Գողություն` կայանված ավտոմեքենայի սրահից (տեսանյութ, լուսանկարներ)

23 Մայիս, 2018 21:23
Գողություն` կայանված ավտոմեքենայի սրահից (տեսանյութ, լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայի սրահից լամպեր հափշտակած անձի ինքնությունը:

2018թ. ապրիլի 5-ին հաղորդում է ստացվել առ այն, որ ապրիլի 4-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով Երևանի կենտրոնում կայանված «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, սրահից հափշտակել է մեծ տուփ, որի մեջ եղել են «Ֆիլիպս» մոդելի լամպեր (182 հատ):

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

 
 
 
 
Реклама 14



Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի մոտակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է մի տղամարդ տուփը ձեռքին հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ.


 

 

 

Լրահոս

Դիտել ավելին