Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիան դառնում է Եվրոպայի «կոկայինի մայրաքաղաք»․ ՆԳՆ

23 Մայիս, 2018 20:58
Մեծ Բրիտանիան դառնում է Եվրոպայի «կոկայինի մայրաքաղաք»․ ՆԳՆ

Մեծ Բրիտանիան արագորեն դառնում Է Եվրոպայում կոկայինի հիմնական սպառողներից մեկը: Այդ մասին հայտարարել Է երկրի ներքին գործերի նախարարի՝ անվտանգության հարցերով տեղակալ Բեն Ուոլեսը, հաղորդում է BBC-ն:

Նրա կարծիքով՝ հաղորդակցական տեխնոլոգիաները բազմաթիվ նոր հնարավորություններ են բացել թմրավաճառների համար. նրանք ստացել են շփման անվտանգ միջավայր եւ կարող են, ինչպես երբեք, արագորեն կապեր հաստատել: Ծածկագրման տեխնոլոգիաների տարածումը թմրավաճառներին թույլ Է տալիս ձերբազատվել դեպի գնորդ տանող ճանապարհի միջանկյալ փուլերից:

«Այսօր երիտասարդները կարող են թմրանյութեր պատվիրել, իսկ ալբանական, սերբական կամ նույնիսկ տեղական հանցախմբերը հնարավորություն ունեն մեծ քանակությամբ թմրանյութեր հասցնել հենց տներ»,-ասում Է փոխնախարարը:

«Միաժամանակ Մեծ Բրիտանիան արագորեն դառնում Է Եվրոպայում կոկայինի խոշորագույն սպառողը, այսինքն՝ սպառողների կողմից գոյություն ունի բարձր պահանջարկ»,-հավելել Է քաղաքական գործիչը: Մեծ Բրիտանիայում իրոք քիչ չԷ կոկաինի օգտագործումը: Ինչպես ասված Է Թմրանյութերի եւ թմրակախվածության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի անցյալ տարվա ուսումնասիրության մեջ, անգլիական Բրիստոլը Եվրոպայում վեցերորդ տեղն Է գրավում թմրանյութի օգտագործման ցուցանիշով. այս քաղաքում ամեն օր հազար մարդու հաշվով օգտագործվում Է 754,7 միլիգրամ կոկաին: Լոնդոնը կայուն կերպով տեղ Է զբաղեցնում եվրոպական այն քաղաքների քառյակում, որոնք կոկաինի առավել բարձր սպառում ունեն, հատկապես հանգստյան օրերին:

Հակավարկանիշի առաջին տեղում Բարսելոնան Է. վերին հինգ հորիզոնականներից երեքն զբաղեցնում են Շվեյցարիայի քաղաքները: ՄԱԿ-ի՝ թմրանյութերի եւ հանցավորության հարցերով զբաղվող վարչության վիճակագրության համաձայն, Անգլիայի եւ Ուելսի չափահաս բնակչության մոտավորապես 2,25 տոկոսը կոկաին Է օգտագործում: Շոտլանդիայում այս թիվը փոքր-ինչ բարձր Է՝ 2,5 տոկոս:

 

Լրահոս

Դիտել ավելին