Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանն իր պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը չի քննարկել ինձ հետ․ Նիկոլ Փաշինյան

23 Մայիս, 2018 18:40
Ալեն Սիմոնյանն իր պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը չի քննարկել ինձ հետ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն իր պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը չի քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետն՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Ալեն Սիմոնյանը ճիշտ որոշում է կայացրել և որքանո՞վ է դա կապված քաղաքապետի պաշտոնին հավակնելու հետ:

«Ճիշտ որոշում է կայացրել, թե ոչ, դա իր որոշելիքն է, սակայն ինձ հետ այդ հարցը չի քննարկել: Մնացած հարցերը ճիշտ կլինի ուղղել Ալեն Սիմոնյանին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ի երեկոյան հայտարարեց, որ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Իր որոշումը նա բացատրել է այն հանգամանքով, որ ցանկանում է շարունակել աշխատանքը Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունում և լուծում տալ Երևանում առկա բազմաթիվ խնդիրներին: Խորհրդարանում Ալեն Սիմոնյանը փոխարինում է Նիկոլ Փաշինյանին, ով մայիսի 8-ին խորհրդարանի կողմից ընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում:

 

Լրահոս

Դիտել ավելին