Կարևոր իրադարձություններ

Հայաստանի համար կարևոր սկզբունք է ԼՂ հակամարտության բանակցային խաղաղ գործընթացի ապահովումը. ԱԳ նախարար

23 Մայիս, 2018 17:56
Հայաստանի համար կարևոր սկզբունք է ԼՂ հակամարտության բանակցային խաղաղ գործընթացի ապահովումը. ԱԳ նախարար

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանի հարցին, ասաց, որ ԼՂ հակամարտության հարցում Հայաստանի համար ամենակարևոր սկզբունքը բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի ապահովումն է: 

«Մենք առավել ուշադրություն ենք դարձնում մթնոլորտի պահպանմանը այն առումով, որ մենք չունենանք զարգացումներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ բանակցությունների վրա, որոնք կհանգեցնեն էսկալացիաների»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ  արդեն հասցրել է հեռախոսազրույց ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ովքեր մանրամասներ են ներկայացնել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ արդեն կայացած հանդիպումից:
«Մեզ համար շատ կարևոր է դինամիկան պահպանելը, մոտ ժամանակներս գործընթացը վերականգնելու հնարավորություն կունենանք: Հունիսին մենք կվերականգնենք գործընթացը համանախագահների հետ հանդիպմամբ»,- ասաց Մնացականյանը:

Հարցին` ինչ նպատակ էր հետապնդում  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ Նախիջևանի հատվածում սահմանագիծ այցելելը, նախարարն ասաց. «այդ այցի նպատակն էր ազդակ փոխանցել, որ հայկական կողմն ուշադիր է և շատ մեծ կարևորություն է տալիս բանակցային գործընթացի վրա բացասական ազդեցություն ունեցող բոլոր հնարավոր զարգացումները բացառելուն»:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին