Կարևոր իրադարձություններ

Առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումները պատշաճ կերպով կանցնեն. Նիկոլ Փաշինյան

23 Մայիս, 2018 17:36
Առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումները պատշաճ կերպով կանցնեն. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պաշտոնը ստանձնելուց հետո երկու խորհրդակցություն է անցկացրել Առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումների հետ կապված:

ՀՀ վարչապետը շեշտեց, որ մեծ կարևորություն է տալիս այդ միջոցառմանը, որը Հայաստանի համար արժեքային նշանակություն ունի:

«Քաղաքական իրադարձությունների պատճառով ուշադրությունը 100-ամյակի միջոցառումներից որոշակի տեղափոխվել է, բայց դրանք կանցնեն պատշաճ: 100-ամյակը միայն մայիսի 28-ը չէ: Մշակույթի նախարարի հետ ևս քննարկել ենք այս թեման, որ ցուցադրություններ պետք է կազմակերպվեն, ցուցահանդեսներ: Տեղի է ունենալու ռազմական շքերթի տարրեր պարունակող միջոցառում Սարդարապատում, տոնական համերգ Երևանում»,- ասաց վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին