Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության Կոտայքի բաժնի պետի ծառայողական լիազորությունները կասեցվել են

23 Մայիս, 2018 17:27
Ոստիկանության Կոտայքի բաժնի պետի ծառայողական լիազորությունները կասեցվել են

Ապրիլի 20-ին լրագրողի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրած ոստիկանի ծառայողական լիազորությունները կասեցվել են. այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հիշեցվում է, որ ապրիլի 20-ին ոստիկանության ծառայողների կողմից խոչընդոտվել է հավաքները լուսաբանող լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությունը, և նրա նկատմամբ ֆիզիկական ուժ էր գործադրվել:

«Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:
Միևնույն ժամանակ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է ծառայողական քննություն:

Նախաքննության ընթացքում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։

ՀՀ ոստիկանության պետի հրամանով Արսեն Արզումանյանի ծառայողական լիազորությունները կասեցվել են»,-հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին