Կարևոր իրադարձություններ

Բոլորին հավաստիացնում եմ` «Ոսկե ծիրանը» կայանալու է. Լիլիթ Մակունց

23 Մայիս, 2018 17:13
Բոլորին հավաստիացնում եմ` «Ոսկե ծիրանը» կայանալու է.  Լիլիթ Մակունց

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ իրենց առաջնային խնդիրներից մեկը լինելու է օրենսդրական դաշտի կարգավորումը։
Նախարարը խոսեց նաև «Ոսկե ծիրան» փառատոնի հետ կապված խնդիրներին մասին` հայտնելով, որ փառատոնը կայանալու է։

«Ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ «Ոսկե ծիրանը» կայանալու է։ Երեկ մենք հանդիպում ենք ունեցել «Ոսկե ծիրանի» տնօրենի հետ ու որևէ խնդիր չկա, ֆինանսական կարգավորումների հետ կապված հարցեր կան, որոնք կարգավորվել են», - ասաց Լիլիթ Մակունցը:

Լիլիթ Մանկուցը պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ընդունեց նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը, նշեց. «Երբ ինձ վստահություն հայտնեցին, որ ինձ տեսնում են կառավարության կազմում, ես պատկերացրեցի իմ դերակատարությունը մի շարք առումներով և պատրաստվում եմ հետևողական լինել», - ընդգծեց Մակունցը:

Ինչ վերաբերում է լուրերին,  թե նախկին նախարար Արմեն Ամիրյանի կողմից չարաշահումներ են կատարվել, Լիլիթ Մակունցն ասաց, որ առայժմ նման ուսումնասիրություն չի արել:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին