Կարևոր իրադարձություններ

ՏՏ ոլորտի զարգացումը առաջնահերթություն է մեր կառավարության և ՀՀ-ի համար. Նիկոլ Փաշինյան

23 Մայիս, 2018 16:15
ՏՏ ոլորտի զարգացումը առաջնահերթություն է մեր կառավարության և ՀՀ-ի համար. Նիկոլ Փաշինյան

Այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարեկան համագումարի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ՏՏ ոլորտի զարգացումը առաջնահերթություն է մեր կառավարության և Հայաստանի Հանրապետության համար: 

«Կա մի կարևոր նրբություն, թե ինչու ենք կարևորում ՏՏ զարգացումը, որովհետև մենք այն դիտարկում ենք ոչ միայն պրակտիկ, այլև՝ գաղափարական դաշտում: Ըստ էության՝ ՏՏ մեր ընկալումը հետևյալն է, դա գործիք է, որն ընդլայնում է հնարավորի սահմանը: Հայաստանում այս ժամանակաշրջանում ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ անհնարը մեզ համար գնալով ավելի հնարավոր է դառնում, հնարավորի սահմաններն ավելի է ընդլայնվում, ու դա վերաբերում է բոլոր ոլորտներին: Հայաստանն ու հայ ժողովուրդը երկար տարիներ արգելափակվել են «անհնարինություն» վերնագրված պատնեշների առաջ: Հիմա մեզ համար անհնար ոչինչ չկա, մեր նպատակները իրագործելի են, դրանք մեր գործնական խնդիրն են՝ անկախ նրանից՝ ուրիշները որքանով են դա հնարավոր համարում»:

Ն. Փաշինյանը ոլորտի մանսագետներին կոչ արեց շարունակել առաջամարտիկի դերակատարումը. «Աշխարհն էլ է մեզ նայում՝ որպես առաջամարտիկի, նրա հայացքը չպետք է հոգնի: Շնորհակալ եմ այդ գործում հայ ժողովրդին աջակցելու ձեր պատրաստակամության համար»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին